Փիգկասո անվամբ խոզը ավելի քան 2 հազար դոլար արժողությամբ կտավներ է ստեղծում (տեսանյութ)
Քեյփթաունի արվարձաններում սպանդանոցից փրկված խոզը նկարել է սովորել: Այս մասն գրում է Ren.tv-ին: Կենդանու տերը՝ Ջոան Լեֆսոնը, ավելի քան 40 նկար է վաճառել. կտավներից մեկի համար գնորդը վաճառել է մոտ 2 հազար դոլար:
Կինը սպանդանոցից վերցրել է խոզին այն ժամանակ, երբ կենդանին դեռ երկու ամսական էր: Մի անգամ նա նկատել է, թե ինչպես է խոզուկը բերանով վերցնում վրձինը, և նրա առջև դրել է կտավը:
Այժմ խոզը գրեթե երկու տարեկան է: Նրան անվանել են Փիգկասո (Pigcasso)՝ հայտնի նկարիչ Պաբլո Պիկասոյի անվան համահնչունությամբ: Դա աշխարհում նկարել կարողացող միակ խոզն է: