Բուրաստանի ջրանցքում 2 տարեկան երեխայի դի են հայտնաբերել
Փետրվարի 24-ին՝ ժամը 19:07-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղի Անդրանիկի փողոցի տներից մեկի մոտակայքում ժամը 17:30-ի սահմաններում 2 տարեկան երեխա (տղա) է կորել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ժամը 22:20-ին փրկարարները ջրանցքում հայտնաբերել են 2015 թ. ծնված Ս.Խ.-ի դին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երեխայի մայրը երեկոյան նկատել է, որ տղան չկա, և ահազանգել է գյուղապետին, վերջինս էլ՝ իրավապահ մարմիններին:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: