«Ռեալը» հաղթանակ տարավ Ռոնալդուի շնորհիվ (տեսանյութեր)
Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի շրջանակում ուժերը չափեց «Ալավեսի» հետ և հաղթեց 4:0 հաշվով:
Զինեդին Զիդանի գլխավորած թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, մեկ անգամ աչքի ընկան Գարեթ Բեյլը և Կարիմ Բենզեման: Վերջինս անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոցը:
Այս հաղթանակից հետո «արքայական ակումբը» 21 միավորով շարունակում է ընթանալ մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականով: «Ալավեսը» 28 միավորով 16-րդ տեղում է:
Հիշեցնենք, որ 26-րդ տուրում «Ռեալը» կհյուրընկալվի «Էսպանյոլին»: Հանդիպումը կկայանա փետրվարի 27-ին:
«Ռեալ»-«Ալավես»` 4:0
Գոլերը` Ռոնալդու (44, 61), Բեյլ (46), Բենզեմա (89)