Բախվել են Ալավերդու ՃՇՇՁ-ի տնօրենի «Porsche Cayenne»-ն ու վանաձորցի գործազուրկի 07-ը
Այօր, փետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 15:20-ի սահմաններում, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի՝ Գյուլագարակ գյուղի վարչական տարածքում բախվել են Ալավերդի քաղաքի բնակիչ, 37-ամյա Մուկուչ Տիտանյանի վարած «Porsche Cayenne» մակնիշի 202 FF 02 համարանիշի և Վանաձոր քաղաքի Ներսիսյան փակուղում հաշվառված 27-ամյա Գագիկ Էմինյանի վարած ՎԱԶ-2107 մակնիշի 35 NQ 237 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 07-ի վարորդ Գ. Էմինյանն ու նրա ուղևոր՝ Լոռու մարզի Կրուգլայա-Շիշկա գյուղի բնակիչ, 58-ամյա Մուգուչ Ասրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները՝ հետաքննիչ Ստեփան Սաֆարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Կ. Մանուկյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով, «Porsche Cayenne»-ի վարորդ Մ. Տիտանյանը աշխատում է Ալավերդու ՃՇՇՁ-ում՝ որպես տնօրեն: