Կիևում ըմբշամարտի մրցաշարին Կարապետ Չալյանը Արսեն Ջուլֆալակյանի հանդեպ հաղթանակ տարավ (տեսանյութ)
Կիևում ընթանում է ըմբշամարտի միջազգային մրցաշար, որտեղ մասնակցում են նաև Հայաստանի հավաքականի մի շարք ըմբիշներ:
77 կգ քաշային կարգի 1/4 եզրափակչում միմյանց դեմ էին դուրս եկել երկու հայ մարզիկներ՝ Կարապետ Չալյանը և Արսեն Ջուլֆալակյանը: Չալյանը կարողացել է հաղթել 2:0 հաշվով ու նվաճել կիսաեզրափակչի ուղեգիր:
Հիշեցնենք, որ ըմբշամարտի Հայաստանի այս տարվա առաջնության եզրափակչում Չալյանը կրկին ուժեղ էր գտնվել է Ջուլֆալակյանից:
Չալյանի մրցակիցը դեռևս հայտնի չէ:
Հավելենք, որ մրցաշարի մինչև 97 կգ քաշային կարգի ոսկե մեդալի համար այսօր պայքարելու է Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: