Աբովյան փողոցում գտնվող Հին Երևանից մնացած պատմական գեղեցիկ շենքի ֆասադը և մայթի կեսը փակվել է այսպիսի «բուդկայով
Արդյո՞ք այսպես ճիշտ է.
Ահա տեսեք. քաղաքի կենտրոնում՝ Աբովյան փողոցում գտնվող Հին Երևանից դեռևս հրաշքով մնացած պատմական գեղեցիկ շենքի ֆասադը և դրա հետ մեկտեղ էլ մայթի ուղիղ կեսը փակվել է այսպիսի «բուդկայով», իսկ դրա ներսում՝ «Բաստուրմա» անվանումով արագ սննդի սովորական կետ է:
Կոնկրետ այս մի շինությունը՝ 19-րդ դարի վերջին հիմնադրված վաճառական Գևորգ Խանզադյանի առանձնատունն է եղել, որտեղ գործել է Հին Երևանում ամենաճանաչված կտորեղենի ու գալանտերեայի ապրանքների «Սաքսոնական» խանութը: Այսպիսի թվով երեք «բուդկաներ» կարելի է տեսնել նաև Թումանյան փողոցում՝ «Թուֆենկյան» շենքի մոտակայքում, որոնք նույնպես փակում են հին շենքերի ֆասադները:
Ռուբեն Շուխյան. Ֆեյսբուք