Ուղղակի ապշած եմ, Մխիթարյանը 29 տարեկան է, բայց․․․
«Արսենալի» գերմանացի պաշտպան Պեր Մերտեսակերը կարծում է, որ Հենրիխ Մխիթարյանն «ադամանդ» է, որը ձեռք է բերել լնդոնյան ակումբը:
«Ես հիացած եմ Մխիթարյանի խաղով: Ուրախ եմ, որ մեր թիմում նման ֆուտբոլիստ կա: Միկին ոչ միայն լավ ֆուտբոլիստ է, այլև հրաշալի մարդ: Ուղղակի ապշած եմ, Մխիթարյանը 29 տարեկան է, բայց ահռելի ուժեր ու եռան է ներդնում վարպետությունը բարելավելու համար:
Հիանալի է աշխատել Մխիթարյանի հետ: Նա սովորեցնելուց բացի դրական լիցքեր հաղորդում մյուսներին: Հայ ֆուտբոլիստն արդեն իսկ համագործակցում է Օզիլի հետ, որը ևս մեծ ֆուտբոլիստ է և ես հիանում են նաև նրանով: Խաղային այս զույգից բոլորը մեծ սպասելիքներ ունեն: Նրանք մոտ ապագայում փայելու են Պրեմիեր լիգայում»,- ասել է Մերտեսակերը: