Սոցցանցերում խիստ քննադատել են Կանադայի վարչապետին Հնդկաստանում իր վարքի համար (լուսանկարներ)
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն Հնդկաստան այցի ժամանակ որոշել է շփվել տեղի մշակույթի հետ՝ հագնելով ազգային հագուստ: Սակայն թվիթթերյան շատ օգտատերեր‚ այդ թվում՝ հայտնի քաղաքական գործիչներ և լրագրողներ‚ նրան քննադատել են: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Որոշ մարդիկ անհամապատասխան են համարել նրա արտաքին տեսքը:
«Միայն ե՞ս եմ կարծում‚ որ Ջասթին Տրյուդոյի զգեստը կեղծ է երևում և նյարդայնացնում է»‚- գրել է գրող Բհաավնա Արորան:
«Միայն ձի և ավանդական գլխաշորն է պակասում»‚-գրել է հնդկացի հեղինակ Շունալի Կհուլար Շրոֆը:
«Այլ առաջնորդներ արդյոք այսպես են հագվում‚ երբ գնում են Կանադա և այլ երկրներ: Սա ինձ համար տարօրինակ է»‚- գրել է «Em»-ը: