Իրական կասկածյալը հայտնաբերվել և ձերբակալվել է, անմեղին բանտից ազատ են արձակել (լուսանկարներ)
Երևան քաղաքի դատախազության ծառայողները Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչների հետ ձեռնարկված օպերատիվ տեղեկություններով պարզել են Երևանում փետրվարի 10-ին մահվան ելքով վրաերթ կատարած իրական վարորդի ինքնությունը, ում փոխարեն Ոստիկանության Շենգավիթի բաժին էր ներկայացել նրա եղբայրը՝ Երևան քաղաքի Արարատյան փողոցի բնակիչ, 33-ամյա Սևակ Հովհաննիսյանը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, Երևան քաղաքի դատախազության և քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ծառայողերը աշխատանքների արդյունքում պարզել են, որ վրաերթը կատարել է 38-ամյա Գեղամ Հովհաննիսյանը, ով այսօր՝ փետրվարի 24-ին, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գրիգորյանի որոշմամբ ձերբակալվել է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Նուբարաշենի բանտից ազատ է արձակվել Ս. Հովհաննիսյանը, ով եղբոր կատարած հանցագործությունը իր վրա էր վերցրել:
Միջնորդություն է ներկայացվել դատարան, որպեսզի Գ. Հովհաննիսյանը վերցվի երկամսյա կալանքի։
Դատավոր Արթուր Մկրտչյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել էր քննիչի միջնորդությունը և Ս. Հովհաննիսյանը դատարանից տեղափոխվելու էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Վերջինս մեղադրվում է փետրվարի 10-ին Երևանում իր եղբորը պատկանող KIA մակնիշի ավտոմեքենայով հետիոտնին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ, ով դեպքի վայրից դիմել էր փախուստի, սակայն կարճ ժամանակ անց մեղայականով ներկայացել էր Ոստիկանության Շենգավիթի բաժին: