«Հոլիվուդը բարոյապես սնանկացել է». Մեգան Ֆոքս (լուսանկարներ)
Մոլորակի ամենասեքսուալ դերասանուհիներից մեկը անկեղծ հարցազրոիյց է տվել Enews հեռուստաընկերությանը:
Ամերիկացի դերասանուհի և մոդել Մեգան Ֆոքսը 17 տարիների ընթացքում աշխատել է բազմաթիվ նախագծերում: Իսկ ովքե՞ր չեն երազում հոլիվուդյան կյանքի մասին: Շատերն են հավատում, որ այնտեղ ամենահարուստ և անհոգ կյանքն է: Բայց դերասանուհին իր հարցազրույցով հեռու է տարել բոլոր առասպելները:
«Դու ապրանք ես այնտեղ, և այդպես կլինի այնքնան ժամանակ, մինչև կվերջանան նկարահանումները կամ պայմանագրի ժամկետները: Նրանք ձեզնից ստանում են այն, ինչ ուզում են, իսկ հետոն նրանց ընդհանրապես չի հետաքրքրում»,- զրույցում նշել է դերասանուհին և հավելել, որ Հոլիվուդը բարոյապես սնանկացել է: