Հայաստան-Վրաստանի սահմանում Թուրքիայից 20 տոննա ցորեն տեղափոխող Iveco-ն կողաշրջվել է (լուսանկարներ)
Այսօր՝ փետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Հայաստան-Վրաստան ավտոճանապարհի Բագրատաշենի մաքսակետում։
Ժամը 03։30-ի սահմաններում 27-ամյա Ռուստամ Գաբուլաևը իր վարած Iveco մակնիշի M 214 UE 93 համարանիշի բեռնատարով դեռևս անհայտ պատճառներով կողաշրջվել է։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ կողաշրջման հետևանքով բեռնատարը բախվել է մեկ այլ, կայանված բեռնատարի, իսկ Iveco-ում բարձված մոտ 20 տոննա ցորենը թափվել է։
Նշված ցորենը տեղափոխվում էր Ալավերդի քաղաքում գտնվող հացի արտադրությամբ զբաղվող ընկերություններից մեկի ամբար։