Կինը վրաերթի է ենթարկել 3 դպրոցականի Յարոսլավում (տեսանյութ)
Տեսահսկող սարքերը արձանագրել են, թե ինչպես է կինը Յարոսլավի փողոցներց մեկի խաչմերուկում վրաերթի ենթարկում 3 դպրոցականների: Այս մասին գրում է vesti.ru-ն:
Skoda մակնիշի մեքենայով կինը ձախ շրջադարձ է կատարել: Չհետևելով ճանապարհային երթևեկության կանոններին` նա մեքենայով հարվածել է 12-ից 14 տարեկան 3 անչափահասներին, ովքեր միասին փորձում էին փողոցն անցնել:
Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ` աղջիկները տեղափոխվել են հիվանդանոց և այնուհետև դուրս գրվել:
Իսկ ոստիկանությունը քննում է տեղի ունեցածի փաստերը: