Ոստիկանը բռնել է պատշգամբից ցած նետվող տղային (տեսանյութ)
Եգիպտոսի Ասյուտ քաղաքում ոստիկանը փրկել է պատշգամբից ցած ընկած 5-ամյա երեխայի կյանքը: Մինչ գործընկերները փորձում էին ձեռնարկել համապատասխան մջոցներ` նա չի կորցրել իր գլուխը և բռնել է երեխային իր ձեռքերով: Սպայի խիզախ քայլը տեսանկարահանել են տարածքը հսկող տեսախցիկները:
Ինչպես հայտնում է Mirror-ը` երեխան չի տուժել, իսկ նրան փրկած սպան ստիպված է եղել դիմել բժշկի օգնությանը:
Ավելի ուշ դեպքին մասնակից երեք սպանեը դրամական պարգևներ են ստացել: