Ղ. Փարպեցու փողոցում այրվել է «BMW» մակնիշի ավտոմեքենա
Փետրվարի 24-ին, ժամը 03:39-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ղ. Փարպեցու փողոցի թիվ 51 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:55-ին, մարվել` 04:05-ին: Այրվել է «BMW» մակնիշի 35 GO 178 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը, ձախ անվադողն ամբողջությամբ և սրահը՝ մասամբ: