Հայտնի են Samsung-ի նոր սմարթֆոնի գները
Լրագրող և ներկայացուցիչ Էվան Բլեսսը պատմել է, թե ինչ կարժենան Samsung Galaxy S9 եւ S9 + սմարթֆոնները: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
Բլեսսի փոխանցած տվյալների համաձայն` Samsung S9-ի արժեքը կկազմի 841 եվրո, իսկ Samsung S9+-ի արժեքը` 997 եվրո:
Նշվում է, որ ի տարբերություն հին մոդելների, նոր մոդելների առավելությունը կլինի ապարատային և ծրագրային բարելավումը, ինչպես նաև պատկերների և տեսանյութերի վերամշակման նոր հնարավորություները:
Samsung-ը փետրվարի 25-ին կներկայացնի Galaxy S9 եւ S9+ մոդելները Mobile World Congress ցուցահանդեսի բացմանը` Բարսելոնայում: Նախատեսվում է, որ սմարթֆոնների վաճառքը կսկսվի մարտի 16-ից:
Pricing. pic.twitter.com/wu4GlK1FCU
— Evan Blass (@evleaks) 22 февраля 2018 г.