Հակառակորդի գնդակն առաջին անգամ վիրավորեց, երկրորդ անգամ՝ չվրիպեց ու կյանք խլեց (տեսանյութ)
Արցախի սահմանը պահպանելիս մահացու հրազենային վիրավորում ստացած զինվորը Շիրակի մարզի Ախուրյան համայնքից էր: 1998 թվականին ծնված Գրիգոր Եղոյանը 5 ամիս անց տուն էր վերադառնալու: Ծնողները Ռուսատանում են բնակվում, ուներ իրենից մեծ քույր ու եղբայր: Հիշեցնենք, որ դեպքը պատահել էր փետրվարի 22-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում: Գրում է Tsayg.am-ը: