«Աերոֆլոտ օփեն»-ում Տիգրան Պետրոսյանի արդեն երրորդ հաղթանակը
Մոսկվայում ընթացող «Աերոֆլոտ օփեն» շախմատային փառատոնի գլխավոր A մրցաշարի երրորդ տուրում գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը հաղթեց Հնդկաստանի ներկայացուցիչ Սեթհուրամանին եւ հարյուր տոկոսանոց արդյունքով բաժանում է 1-2-րդ տեղերը:
Ըստ ՀՀ շախմատի ֆեդերացիայի, Հայաստանի մյուս ներկայացուցիչների արդյունքներն են՝ Մանուել Պետրոսյան, Հայկ Մարտիրոսյան, Արման Միքայելյան, Արամ Հակոբյան, Գաբրիել Սարգսյան՝ 1.5-ական միավոր (28, 46, 55, 56, 61-րդ տեղեր), Շանթ Սարգսյան՝ 0 (92-րդ):
Չորրորդ տուրում կկայանա առաջատարների՝ Վիորել Բոլոգան (Մոլդովա)-Պետրոսյան պարտիան: