«Ռուսաստանի տաղանդները» շոուի հաղթող է դարձել Լիլիթ Խառատյանը
Մոսկվայում ավարտվել է համառուսաստանյան «Ռուսաստանի տաղանդները» վոկալ-գործիքային փառատոն-մրցույթը:
Մրցույթի հաղթող ու էստրադային վոկալ անվանակարգում առաջին աստիճանի մրցանակակիր է դարձել հայազգի Լիլիթ Խառատյանը:
Փետրվարի 21-ին կայացել է մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխությունն ու Գալա-համերգը, որին մասնակցել են մրցույթի բոլոր մասնակցներն ու բոլոր անվանակարգերի հաղթողները: