Բերդի զորամասերից մեկում վիրահատված զինծառայողը վիրահատվել է
Փետրվարի 22-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է հրազենային վիրավորում ստացել:
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ վիրավոր զինծառայողը Մուրացան զինվորական հոսպիտալում է: Զինծառայողը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 22-ին, ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ հյուսիս-արևելյան սահմանին հակառակորդի կրակոցից 19-ամյա ժամկետային զինծառայող է վիրավորվել: