«Լարիսա Ալավերդյանը զանգեց Սերժ Սարգսյանին, ասաց՝ մի՛ արեք. Սարգսյանը պատասխանեց՝ արդեն ուշ է». Անահիտ Բախշյանի սկանդալային ելույթը
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը քիչ առաջ կարևոր հայտարարություն արեց ԱԺ նիստերի դահլիճում, որտեղ ընթանում են Մարտի 1-ի վերաբերյալ «Ելք»-ի նախաձեռնած լսումները:
«Որպես մարտի 1-ի դեպքերի ականատես, ասում եմ՝ երեկոյան ԱԺ-ում, երբ արդեն հավաքում էին պատգամավորներին ու մենք ստույգ գիտեինք, որ զորքը մտնում է Երևան, մինչև նիստը սկսելը, մեր տիկին Լարիսա Ալավերդյանը վերցրեց հեռախոսն ու զանգահարեց Սերժ Սարգսյանին: Ասաց՝ պարոն Սարգսյան, խորհուրդ եմ տալիս չշտապել, թողեք լույսը բացվի, ԱԺ-ն նոր պիտի ընդունի ի գիտություն արտակարգ դրության մասին հայտարարությունը: Լարիսան շարունակեց, ասաց՝ մի արեք, զորքը մտնում է քաղաք, մի արեք: Եվ ինչ պատասխանեց Սարգսյանն, ասաց՝ արդեն ուշ է»:
Ավելի վաղ ներկայացրել էինք նաև ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի արձագանքը՝ ԶՈւ ներգրավման մասին, որը աղմուկ էր բարձրացրել դահլիճում: