Սմարթֆոնով նկարահանված ֆիլմը ներկայացվել է Բեռլինի կինոփառատոնում
Ֆիլմը հոգեբանական դրամա է‚ որի հերոսուհին վստահեցնում է իրեն‚ որ հետապնդվում է և սկսում է վազել:
Բեռլինի կինոփառատոնին ցուցադրել են ամերիկացի ռեժիսոր Սոդերբերգի «Ոչ ինքնուրույն» ֆիլմի թրեյլերը: Ֆիլմի առանձնահատկությունն այն է‚ որ ամբողջովին նկարահանվել է հեռախոսի տեսախցիկով: Այս մասին գրում է life.ru-ն:
Ռեժիսորի խոսքերով նկարահանման հրապարակում մշտապես խնդիրներ են եղել կադրերի կայունացման համար: Հեռախոսով շատ ավելի հեշտ է‚ քան տեսախցիկով‚ բայց հեռախոսն ավելի շատ է տատանվում: Այդ պատճառով օպերատորները նկարահանել են նույն տեսարանը 4 սմարթֆոնով‚ այնուհետև ընտրել են լավագույն կադրը:
«Այս փորձից հետո շատ դժվար կլինի վերադառնալ ավանդական եղանակով նկարահանմանը: Կարծում եմ՝ ինձ համար դա հիասթափություն կլինի»‚- ասում է Սոդերբերգը: