Ոստիկանը չգիտեր լողալ‚ բայց սուզվեց ջրի մեջ և փրկեց երիտասարդին (տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը բարձր է գնահատել սպայի խիզախ քայլը: Մեծ Մանչեստեր քաղաքի ոստիկան Մուհամեդ Նադիմը‚ անցնելով Իրավել գետի մոտով‚ պատահաբար նկատել է այնտեղ խեղդվող երիտասարդի: Առանց երկար մտածելու նա նետվել է ջուրը: Ի դեպ՝ սպան չգիտեր լողալ‚ իսկ միջադեպը արձանագրել է սպայի տեսախցիկը: