Հրազդան գետից 26-ամյա երիտասարդի դի են դուրս բերել. Նոր մանրամասներ
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 23-ին, Ժամը 10:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում կա դի:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Ջրասուզակները դուրս են բերել դին, ով, պարզվեց, Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից այս տարվա հունվարի 30-ից որպես անհայտ կորած, որոնվող 26-ամյա Վարդան Մնացականյանն էր, ով աշխատում էր «Ռոսիա» առևտրի կենտրոնում՝ որպես անվտանգության աշխատակից։