Արտակարգ դեպք Երևանում. Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետից ԱԻՆ ՓԾ ջրասուզակները դուրս են բերում դի
Այսօր՝ փետրվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։45-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Կիևյան կամրջի տակ, Հրազդան գետում, դի կա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ` փրկարարները ջրասուզակի միջոցով դին պետք է դուրս բերեն անվտանգ վայր։
Այս պահին տեղում աշխատում է նաև քննչական խումբը՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Վարդան Կարապետյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Դին գետից դուրս բերելուց հետո կպարզվի նրա ինքնությունը՝ արակա՞ն, թե՞ իգական սեռի է, քանի որ այն բերանքսիվայր է։
Մանրամասները` այստեղ.