Պամելա Անդերսոնը՝ տարօրինակ գովազդային հոլովակում (լուսանկարներ)
50-ամյա Պամելա Անդերսոնը նկարահանվել է GCDS երիտասարդական բրենդի գարնանային հավաքածուի գովազդային արշավում: Այս մասին գրում է spletnik.ru-ն: Եվ այսօր ամերիկյան մոդելը Միլանում՝ նորաձևության շաբաթվա շրջանակներում կայանալիք միջոցառման հյուրն է: Միջոցառմանը Անդերսոնը ներկայացնելու է լուսանկարներ‚ ինչպես նաև ֆիլմ‚ որտեղ ինքը ևս նկարահանվել է:
Լոս Անջելեսին մոտ գտնվող անապատում տեղի ունեցած ֆոտո և վիդեո նկարահանման հեղինակը հայտնի բրիտանացի լուսանկարիչ Նադիա Լի Քոենն էր: Նկարներում լեգենդար մոդելը, որպես գեղեցկության և անբասիրության խորհրդանիշ, տպավորվում է տարօրինակ կերպարով:
Լուսանկարչի խոսքով այդ կերպարներով ցանկացել են ստեղծել անհավանական ազատության զգացում‚ որը չի ունենա ոչ մի արգելք: