Ամենաոճային ռուս քաղաքական գործիչը. ինչպիսի՞ն է Սերգեյ Լավրովի ոճը (լուսանկարներ)
Սովորաբար խոսվում է կին քաղաքական գործիչների ոճի մասին: Սակայն Spletnik.ru-ն փետրվարի 23-ի տոնի առթիվ որոշել է սովորությունից շեղվելով՝ քննարկել տղամարդկանց ոճը, ավելի ճիշտ՝ անդրադառնալ մի մարդու, ում արտաքին տեսքը գրեթե երբեք հարցեր չի առաջացնում՝ Սերգեյ Լավրովին:
ՌԴ ԱԳՆ ղեկավարը համարվում է եթե ոչ ամենաոճայինը ռուսական քաղաքականության մեջ, ապա ամենաոճայիններից մեկը: Նորաձևության քննադատների կարծիքով՝ հենց նա է բոլորից լավ հագնում դասակայն կոստյումներ: Թե ով է պատասխանատու քաղաքական գործչի զգեստապահարանի համար, և ինչ բրենդի հագուստով է նա ներկայանում, մնում է գաղտնիք. լրագրողների հետ նա քննարկում է նորաձևությունից շատ հեռու թեմաներ, ինչը լիովին պարզ է:
Միակ բանը, որ պարզվել է, այն է, որ Լավրովը հագնում է իտալական արտադրության հագուստ:
Խիստ և թանկարժեք
Առանց փողկապի
Իսկ վերջում, եթե ծաղիկներով վերնաշապիկով չեք տեսել Լավրովին. այս կադրն արված է 2012 թվականին Ֆիջի այցելության ժամանակ: