Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mitsubishi-ն և УАЗ Патриот-ը. կա վիրավոր
Այսօր՝ փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:20-ի սահմաններում Աթոյան և Սասունցի Դավիթ փողոցների խաչմերուկում բախվել են Mitsubishi մակնիշի 45 DD 050 համարանիշի և УАЗ Патриот մակնիշի 249 VV 01 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ` վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Ժիրայր Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։