Սուրգուտում համերգից հետո Ֆիլիպ Կիրկորովին շքեղ թագ են նվիրել (լուսանկարներ, տեսանյութ)
Կիրկորովին թագադրել են Սուրգուտում‚ որտեղ փոփ աստղը և միլիոնավոր երկրպագուների կուռքը հանդես է եկել համերգային ծրագրով: Այս մասին գրում է բելառուսական belnovosti.by կայքը:
Երգիչը հանդիսատեսին է ներկայացրել իր «Ես» հսկայական շոու-ծրագիրը‚ որն անտարբեր չի թողել ներկաներին: Կանգնած հանրությունը երկար ժամանակ թույլ չէր տալիս երգչին բարձրանալ բեմ:
Համերգի ավարտից հետո դիզայներ Տատյանա Մելնիկը երգիչին ներկայացրեց շքեղ թագը՝ զարդարված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերով: Կիրկորովը շտապել է կիսվել իր հետևորդների հետ` ստացած նվերի լուսանկարով: Ռուս երգիչն անկեղծորեն շնորհակալություն է հայտնել Սուրգուտի բնակիչներին՝ ջերմ ընդունելության և ուշադրության համար: