Փլուզում Գյումրիում. տարհանվել է բնակելի շենքի 11 բնակիչ
Փետրվարի23-ին՝ ժամը 03:30-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի փողոցի թիվ 7 շենքի 4-րդ հարկից տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ փլուզվել է թիվ 7 կիսաքանդ շենքի 4-րդ եւ 3-րդ հարկերի ծածկի պանելային հատվածը (մոտ 30 քմ):
Փրկարարները տարահանել են 11 բնակիչ (2 երեխա), անվտանգության ժապավենով սահմանազատել վտանգավոր հատվածը:
Գյումրու քաղաքապետարանի բնակտնտեսության եւ համատիրությունների համակարգման բաժնի պետի կողմից տարահանված բնակիչները տեղափոխվել են ժամանակավոր կացարան: