Քարդաշյանները կառավարում են շուկան. Քայլի Ջենների մեկ գրառումը «Snapchat»-ին 1.3 միլիարդ դոլարի վնաս է տվել (լուսանկարներ)
Օրերս Քայլի Ջենները հրապարակայնորեն ցուցադրել է, թե ինչ ազդեցություն ունի հայտնի մարդկանց խոսքը հասարակության վրա: Նրա՝ «Twitter»-ում արված ընդամենը մեկ գրառումը «Snapchat» ընկերության ակցիաների գինը նվազեցրել է 6.1 տոկոսով՝ այսպիսով շուկայական գինն իջեցնելով 1.3 միլիարդ դոլարով: Այս մասին գրում է Belta.by-ը:
Ամեն ինչ սկսվեց սովորական «թվիթից, որն արեց 20-ամյա աստղը: «Այսպես, էլի ինչ որ մեկը կա՞, որ այլևս չի բացում «Snapchat»-ը, թե դա միայն ես եմ: Ուֆ, սա այնքան վատ է»,- գրել էր նա:
Ուոլ-սթրիթի վերլուծաբաններն ուշադրություն են դարձրել, որ այս գրառումից մեկ օր հետո «Snapchat»-ի ակցիաները կտրուկ անկում են ապրել: Այս թեմայով համացանցում նույնիսկ կատակում են: Օգտատերերից մեկը գրել է. «Քարդաշյանների ընտանիքը կառավարում է շուկան: Ուր է գլորվում այս աշխարհը»: