Հեռուստացույցի առջև երկար նստած մնալը վտանգավոր է. գիտնականներ
Հեռուստացույցի առջև շատ ժամանակ անցկացնելը մեծացնում է երակային տրոմբոզի հավանականությունը: Այսպիսի եզրակացության են եկել ԱՄՆ Միննեսոտսկու համալսարանի գիտնականները: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «Science Daily»-ին:
Հետազոտողները վերլուծել են 15 000 ամերիկացիների մասին տվյալները, որոնք հավաքվել են 24 տարվա ընթացքում: Մարդանց մշտապես հարցրել են նրանց վիճակի և առողջության մասին: Երակային տրոմբոզ հայտնաբերվել է 691 մարդու մոտ:
Հաջողվել է պարզել, որ նույն ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում մարդիկ, ովքեր երկար ժամանակ են անցկացնում հեռուստացույցի առջև, ունեն այս հիվանդությունը 1.7 անգամ ավելի հաճախ, քան նրանք, ովքեր զբաղվում են այլ բանով: «Այս արդյունքները ցույց են տալիս, որ նույնիսկ այն մարդիկ, ովքեր պարբերաբար ֆիզիկական վարժություններ են անում, չպետք է արհամարհեն նստած դիրքում երկար մնալու հետևանքները»,- նշել է հետազոտության համահեղինակ Յասուհիկո Կուբոտան: