«Արսենալը» պարտվեց, սակայն անցավ ԵԼ հաջորդ փուլ (տեսանյութեր)
Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության 1/16 եզրափակչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթսում» 1:2 հաշվով պարտվեց «Էստերսունդին»:
22-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Հոսամ Այեշը: 1 րոպե անց Սաման Գոդոսի փոխանցումից հետո Կեն Սեման կրկնապատկեց հյուրերի առավելությունը:
«Զինագործների» կազմում 47-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց Զեադ Կոլաշինացը:
Տանտերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով զգուշացվեց 88-րդ րոպեին:
Այսպիսով, «Արսենալը» երկու խաղերի արդյունքում (4:2) դուրս եկավ մրցաշարի 1/8 եզրափակիչ:
«Արսենալ»-«Էստերսունդ»` 1:2
Գոլերը` Կոլաշինաց (47) - Այեշ (22), Սեմա (23)