Արփինե Հովհաննիսյանը անդրադարձել է ուսանողների հնչեցրած հարցին՝ ՀՀ կառավարման համակարգի փոփոխման մասին
Փետրվարի 22-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հանդիպել է Պետական կառավարման ակադեմիայի, Երևանի պետական և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանների ուսանողների հետ: Այս մասին տեղեկանում ենք խորհրդարանի պաշտոնական կայքից:
ՀՀ ԱԺ փոխնախագահի հետ զրույցում անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության գերակա ուղղություններին, արցախյան հիմնախնդրին, տնտեսական առաջընթացին և այլ հարցերի: Արփինե Հովհաննիսյանն ուսանողների խնդրանքով խոսել է նաև խորհրդարանական կառավարման ձևի մասին՝ ընդգծելով, որ այդ համակարգը կարևոր է երկրի առաջընթացի համար: