«Արարատը» նոր հարձակվող ունի
Երևանի «Արարատը» նոր համալրում ունի:
«Արարատին» է միացել Օրբելի Համբարձումյանը: Համբարձումյանը հանդես է եկել Հայաստանի երիտասարդական հավաքականում: 21-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Երևանի «Բանանցը»:
Հարձակվողը Հայաստանի Բարձրագույն խմբում մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով երկու գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ վերջերս «Արարատը» պայմանագիր էր կնքել փորձառու պաշտպան Գորան Օբրադովիչի հետ: