Երևանում. 26–ամյա վարորդը մոտոցիկլով բախվել է 31–ամյա վարորդի BMW-ին. կա վիրավոր
Այսօր՝ փետրվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:50-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ «Երևան Մոլի» դիմաց, 26-ամյա Սարգիս Կարապետյանը իր վարած Suzuki մակնիշի մոտոցիկլով բախվել է 31-ամյա Արայիկ Գալստյանի վարած BMW մակնիշի 10 A 505 համարանիշի ավտոմեքենայի անվահեծանին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով մոտոցիկլի վարորդ Ս. Կարապետյանին տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Մանրամասներն՝ այստեղ: