«Գանձասար-Կապանը» ոչ ոքի է խաղացել «Ուրալի» հետ
«Գանձասար-Կապանը» Կիպրոսում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում ստուգողական հանդիպում է անցկացրել Եկատերինբուրգի «Ուրալի» հետ:
Խաղի ընթացքում կողմերը գոլ չեն խփել: «Գանձասար-Կապանն» առաջին խաղակեսում ունեցել է գոլ խփելու հնարավորություն, սակայն Արա Խաչատրյանը չի կարողացել անվրեպ իրացնել նշանակված 11 մետրանոցը:
«Ուրալի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը:
Նշենք, որ Մանուչարյանն օրերս վերադարձել էր թիմի ընդհանուր խմբի մարզումներին: