Ձմեռային Օլիմպիական խաղերի առաջատարը Նորվեգիան է
Փհենչհանում շարունակվում է ընթանալ ձմեռային 23-րդ Օլիմպիական խաղերը:
13-րդ օրը խաղարկվեց մեդալների 7 հավաքածու: Մեդալային հաշվարկի առաջին հորիզոնականում է Նորվեգիան (13 ոսկե, 12 արծաթե, 10 բրոնզե մեդալ): Գերմանիան երկրորդ տեղում է (13 ոսկե, 7 արծաթե, 5 բրոնզե մեդալ):
Եռյակը եզրափակում է Կանադան (9 ոսկե, 7 արծաթե, 8 բրոնզե մեդալ)