Ավտովթար՝ Լոռու մարզում. բախվել են 23-ամյա վարորդի «07«-ն ու 25-ամյա վարորդի «08»-ը. կան վիրավորներ (տեսանյութ, լուսանկարներ)
Այսօր՝ փետրվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Ալավերդի-Վրաստանի սահմանի 5-րդ կմ հատվածում բախվել են Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Արամ Բեժանյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 35 PT 047 համարանիշի և Շնող գյուղի բնակիչ՝ 25-ամյա Մհեր Շահնազարյանի վարած ВАЗ 2108 մակնիշի 24 ՕS 483 համարանիշի ավտոմեքենանրը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «08»-ի 3 ուղևորներ՝ Շնողի բնակիչներ՝ 56-ամյա Անահիտ Շահնազարյանը, 59-ամյա Արամ Շահնազարյանը և 23-ամյա Արշակ Շահնազարյանը։ բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Հրանտ Վարդանյանի գլխավորությամբ։
Ժամանել է նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: