Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել
Այսօր` փետրվարի 22-ին, ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ հյուսիս-արևելյան սահմանին հակառակորդի կրակոցից 19-ամյա ժամկետային զինծառայող է վիրավորվել:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Operativ.am-ի հետ զրույցում նշեց, որ սահմանին վիճակը հանգիստ է սահմանային լարվածություն չկա, զինվորը վիրավորվել է դիպուկահարի կրակոցից:
Մեր տեղեկություններով զինծառայողը վիրավորվել է աջ ուսի հատվածում և նրա կյանքին վտանգ չի սպառնում: Նա այժմ գտնվում է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: