ԱԺ–ն հաջորդ շաբաթ կընտրի բարձրագույն դատական խորհրդին. թեկնածուները հայտնի են
Ազգային ժողովը հաջորդ շաբաթ ընտրելու է Բարձրագույն դատական խորհրդին։ Խորհրդում առաջադրված թեկնածուները ՍԴ նախագահ գագիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր հանդիպել են ԱԺ ՀՀԿ և ՀՅԴ խմբակցության պատգամավորներին։
Բարձրագույն դատական խորհուրդը , որը դառնալու է դատական համակարգի բարձրագույն մարմինը, կազմված է լինելու 10 անդամից, որից հինգը լինելու են բոլոր ատյանների դատարանների դատավորներից, 5–ին ընտրելու է Ազգային ժողովը: Այն կգլխավորի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։ Աժ–ն ընտրելու է Գագիկ Հարությունյանին, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանին, փաստաբան Հայկ Հովհաննիսյանին, Երևանի պետական համալսարանի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Սերգեյ Մեղրյանին և ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, գիտությունների թեկնածու Լիպարիտ Մելիքջանյանին։
Լիպարիտ Մելիքջանյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին «Ելք» դաշինքի համամասնական ցուցակի 12-րդ հորիզոնականում էր։
Նշենք, որ այս հինգ անդամից երեքը, որի թվում են Գագիկ Հարությունյանը և Գևորգ Դանիելյանը, կընտրվեն 5 տարի ժամկետով, երկուսը՝ 3։