«Արսենալի» հավանական մեկնարկային կազմը. Հենրիխ Մխիթարյանը կմնա փոխարինողների թվում (լուսանկար)
Daily Star-ը ներկայացրել է «Արսենալի» հավանական մեկնարկային կազմը շվեդական «Էստերսունդի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում: Պարբերականը ենթադրում է, որ անգլիական ակումբը հանդես է գալու երկրորդ կազմով, իսկ Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմնա փոխարինողների թվում:
«Արսենալ». Դավիդ Օսպինա, Կալում Չեմբերս, Պեր Մերտեսակեր, Ռոբ Հոլդինգ, Սեադ Կոլաշինաց, Մոհամեդ Էլնենի, Էնզլի Մեյթլենդ-Նայլզ, Ալեքս Իվոբի, Դենի Ուելբեկ, Ռիս Նելսոն, Էդի Նկետիա։
Փետրվարի 22-ին Լոնդոնում կայանալիք հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 00։05-ին: Առաջին խաղում «Արսենալն» «Էստերսունդին» հաղթել էր 3։0 հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 84 րոպե և դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ անգլիական ակումբի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել էր, որ Հենրիխ Մխիթարյանը պատասխան խաղում ևս հանդես է գալու մեկնարկային կազմում։