Պահպանակով սեքսը նույնն է, ինչ թղթով կոնֆետ ուտելը. Ֆիլիպինների նախագահ
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայրենակիցներին կոչ է արել հրաժարվել պահպանակների օգտագործումից: Երկրի առաջնորդը նշել է, որ դա տհաճ է, և անվտանգ սեքսը համեմատել է թղթով կոնֆետ ուտելու հետ: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ռոդրիգո Դուտերտեն վիճահարույց հայտարարությունը կատարել է Ֆիլիպինների բնակչության չափից ավելի աճի հարցով քննարկման ժամանակ: Երկրի նախագահն ընդունել է, որ ժողովրդագրական աճը պետք է կասեցնել, սակայն առաջարկել է դրա համար հակաբեղմնավորման այլ մեթոդներ կիրառել՝ հաբեր, ներարգանդային պարույրներ կամ ներարկումներ:
Իսկ պահպանակների արդյունքի ցուցադրման համար Դուտերտեն բերանն է դրել թղթով փաթաթված կոնֆետը: