Ինչպես է հաջողվել Amazon-ի ղեկավարին մեկ օրում 1 մլրդ դոլար գումար աշխատել
Amazon-ի Ջեֆ Բեզոսին հաջողվել է մեկ օրում 1.15 մլրդ դոլար գումար վաստակել: Այս մասին գրում է Life.ru-ն:
Գումարը հնարավոր է եղել վաստակել շնորհիվ բաժնետոմսերի մանրածախ վաճառքի գների աճի: Արժեթղթերի արժեքը առաջին անգամ գերազանցել է 1.5 հազար դոլարը:
Փետրվարի 21-ի դրությամբ Amazon-ի բաժնետոմսերի գինը աճել է 1% -ով ` 1,482.92 դոլարից հասնելով1.503 դոլարի: Այս տարվա սկզբից Amazon-ի բաժնետոմսերը գինը աճել է 26.5% -ով: