Ֆեյսբուքյան «էլիտան» ու հայկական տիրույթը դարձել է կանխատեսելի ու ճանձրալի տեղ
Ֆեյսբուքի հայկական տիրույթը դարձել է կանխատեսելի ու ճանձրալի տեղ։ Ցանկացած իրադարձությունից կամ հայտարարությունից հետո կարելի է 99% ճշգրտությամբ գուշակել՝ ով է գրելու էդ մասին ու ինչ ռակուրսից։ Խոսքը ֆեյսբուքյան «էլիտայի» մասին է՝ մի քանի հարյուր ակտիվ կարծիք թելադրողներ, որոնք ցանկացած թեմայի շուրջ պիտի իրենց հեղինակավոր կարծիքն արտահայտեն, թե չէ ժողովուրդը չի հասկանա իրենց լռությունը։
Ու գրում են, իրար հետ քննարկում են, իրար լայքում ու հայհոյում, իրար հետ բանավիճում ու կատակում։ Ոչ իրար հետ են յոլա գնում, ոչ առանց մեկը մյուսի) Լավ եք անում, բայց գիտե՞ք, որ մեկ-մեկ չգրելն էլ է կայֆ: Փորձեք։
Բաբկեն Թունյան. Ֆեյսբուք