Կատետրի հետևանքով 2 տարեկան երեխան 2-րդ կարգի այրվածք է ստացել. ահազանգում է մայրը (լուսանկարներ)
Ֆեյսբուքյան օգտատեր Արմինե Եղիազարյան-Կոբելյանն իր էջում հայտարարություն է տարածել, որով հայտնել է, որ կատետրի հետրանքով իր երկու տարեկան երեխան 2-րդ կարգի այրվածք է ստացել:
«Ուզում եմ մտքերս հավաքել, որ կարողանամ կոrեկտ ու առանց էմոցիաների արտահայտվել: Մենք ընդամենը բուժվել ենք Ծերեթելի հիցանդանոցում, սա կատետրի հետևանքն է՝ 2-րդ կարգի այրվածք, սա անփութության հետևանքն է, սա անմարդկության հետևանքն է 2 տարեկան տղայիս նկատմամբ: Վերջին 2 օրը ասում էի փոխեք կատետրը, ասում էին՝ նորմալ ա, բան չկա: Ուղղակի նենց եմ ուզում ասել` կդորըմ մարդ եղեք, մարդիկ
Ինձ չեմ կարողանում ներել, որ իրանք անպատիժ են մնալու, որ երեխայիս չպաշտպանեցի, որ չպնդեցի փոխեն, որ ինքս չպոկեցի էդ կատետրը...»,- գրել է նա: