Գողացված ափսեները Մատենադարանինը չեն եղել. Գողոնը վերադարձվել է
Այսօր տեղեկություն էր տարածվել այն մասին, թե Մատենադարանի գիտական մասնաշենքից արժեքավոր ափսեներ են գողացել։
«Գրիգ Շոկոլա» ընկերության ղեկավար Կարեն Գրիգորյանը հայտարարություն է տարածել, որով հերքում է այդ տեղեկությունը և նշում, որ գողոնը վերադարձվել է։
«Հարգելի գործընկերներ, երեկվա հրաշալի միջոցառումից հետո տեղի ունեցած փոքր տհաճ միջադեպը այսօր մամուլում մեծ տարածում է ստացել, սկզբնաղբյուրը տեղեկատվության shamshyan.com կայքն է եղել, ով ոստիկանության տեղեկատվությունը տարածել է իր կայքում: Սա սխալ է ընկալվում և տպավորություն է, որ Մատենադարանը ինչ-որ կապ ունի այս ամենի հետ, նման բան չկա, Մատենադարանը կապ չունի այս միջադեպի հետ:
Գողացված ափսեները եղել են «Գրիգ Շոկոլա» ընկերության սեփականությունը, որի ղեկավարը ես եմ, և արդեն իսկ գողոնը հետ է վերադարձվել անհայտ քաղաքացու կողմից», - հայտարարել է Գրիգորյանը։