Ստացվում է, որ բժիշկն արդեն կարող է պայմանավորվել ներկրող ընկերության հետ, տոկոս ուզել ու իրենց դեղերը «զաստավիտով» ծախել հիվանդների վրա
Ուրեմն, ըստ առողջ փոխնախարարի, 2018 թվականի մարտի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի համաձայն՝ դեղատան աշխատակիցն իրավունք չունի բուժմանը վերաբերող խորհուրդներ տալու: Նա իրավունք չունի նաև ասելու, որ, բժշկի նշանակած դեղերից բացի, վատ չէր լինի նաև ուրիշ դեղեր գնել:
Այսինքն՝ ստացվում է, որ բժիշկը արդեն դուխով կարա պայմանավորվի ներկրող ընկերության հետ, տոկոս ուզի ու իրանց դեղերը զաստավիտով ծախի հիվանդների վրա, քանի որ էլ ոչ մեկ չի կարա խորհուրդ տա, որ դրանք անիմաստ է խմել ու այդ նույն դեղի էժան տարբերակը կա։
Էն, որ ասումա է՝ Անին տեսնեմ, նոր մեռնեմ է, հիմա իմ մոտ սենց զգացողություն է՝ բիզնեսմեն առողջապահության նախարարի ազատման հրամանագիրը տեսնեմ ու նոր մեռնեմ:
Անկախ Հայաստան. ֆեյսբուք