Հոսպիտալում ՀՀ ՊՆ զինծառայող է մահացել
Փետրվարի 12-ին զինվորական հոսպիտալում մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող Ստեփան Ստեփանյանը: Այս մասին հաստատել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Զինծառայողը մահացել է հոսպիտալում: Նա եղել է արձակուրդում, ինչից հետո վերադարձել է Իջևանի զորամաս, վատացել է, իսկ մահն արձանագրվել է հոսպիտալում»,-ասաց Հովհաննիսյանը:
Հարցին` կա՞ նախնական վարկած, թե ինչն է եղել մահվան պատճառը, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ նախնական վարկած չի կարող նշել, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն.« Հարուցվել է քրեական գործ, հանգամանքները պարզվում են»: