Սյունիքի մարզում 53-ամյա մոդելագործին սպանած 3 կասկածյալները, այդ թվում՝ ազգականները, կալանավորվել են (լուսանկարներ, տեսանյութեր)
Այսօր՝ փետրվարի 21-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Վահրամ Դաղունցի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Ալավերդյանը միջնորդություն է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության Կապանի դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոցմ երկամսյա կալանքի որոշում կայացնի Կապան քաղաքի բնակիչներ, 23-ամյա Մհեր Մանուչարյանի, 44-ամյա Սասուն Կարապետյանի և 34-ամյա Արտաշես Հակոբյանի նկատմամբ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վերջիններս Ոստիկանության Կապանի բաժնի ժամանակավոր պահման վայրից ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել են դատարան, ովքեր կասկածվում են Կապան քաղաքի բնակիչ՝ 53-ամյա Վալերիկ Մանուչարյանին ծեծելով սպանելու մեջ։
Դատավոր Նապոլոն Օհանյանը ամեն մեկի պահով առանձին դռնփակ դատական նիստեր անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և նշված անձինք կալանավորվել ն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալներից Ա. Հակոբյանը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել Ռուսաստանի Դաշնությունում և իր սև գործն անելուց օրեր առաջ էր Ռուսաստանից վերադարձել Կապան։
Ս. Կարապետյանը նույնպես նախկինում դատապարտված է եղել՝ սպանելով սեփական հորը։
Իսկ Մ. Մանուչարյանը մինչև բանակ գնալը, իր քրեական անցյալով հայտնի է եղել Կապանում և դանակահարության փաստով անցել է մեկ այլ քրեական գործով։
Վերջիններս քննչական բաժնում հայտնել են, թե ինչն է ղել Վ. Մանուչարյանին սպանելու պատճառը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 18-ին Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արշալույս Գևորգյանի), Ոստիկանության Կապանի բաժնի (բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Շմավոնյանի) և Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության Կապանի քննչական բաժնի (բաժնի պետ՝ Արա Դարբինյանի), Ոստիկանության Տավուշի մարզային վարչության (վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Գրիգոր Գրիգորյանի) գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալները իրացնելով, Բագրատաշենի մաքսակետից Հայաստանը լքելու պահին բռնվել էին Կապան քաղաքի բնակիչներ, 23-ամյա Մհեր Մանուչարյանը, 44-ամյա Սասուն Կարապետյանը և 34-ամյա Արտաշես Հակոբյանը: