Ռոբոտ-ապոկալիպսիսը մոտ է. շուն-ռոբոտը սովորել է փախչել մարդուց (տեսանյութ)
Boston Dynamics ընկերությունը ցուցադրել է վերջին սերնդի SpotMini ռոբոտ-շների ունակությունը‚ հայտնում է Главред-ը:
1-րոպեանոց տեսանյութում տղամարդը փորձում է խանգարել շանը բացել դուռը‚ բայց ռոբոտը կարողանում է ձգվել դռան կողմ և պտտել այն:
Ապա տղամարդը ետ է քաշում ռոբոտին՝ պարանի միջոցով‚ սակայն SpotMini-ն համառորեն ձգվում է դռան կողմ: Երբ տղամարդը թողեց ռոբոտին‚ նա բացեց դուռը և դուրս եկավ:
Ռոբոտի մշակողները նկատել են‚ որ նման խախտումներին արձագանքելու և տանելու հատկությունը լրիվ նոր է և ավելի է զարգացնում ռոբոտի աշխատանքը: